Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մեզ­նից ա­մեն մեկն ին­քը պետք է ո­րո­շի` հայ­րե­նիք ու­նի՞, թե չու­նի»

«Մեզ­նից ա­մեն մեկն ին­քը պետք է ո­րո­շի` հայ­րե­նիք ու­նի՞, թե չու­նի»
02.10.2020 | 01:42

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, հրա­պա­րա­կոս, ա­զա­տա­մար­տիկ, «Ա­րա­բո» ջո­կա­տի մար­տիկ, ի­րա­վա­բան ՍԵՅ­ՐԱՆ ԳՐԻԳՈ­ՐՅԱՆՆ է։ Զրույ­ցի թե­ման հայ-ադր­բե­ջա­նա­կան նոր պա­տե­րազմն է՝ հայ­կա­կան կող­մի մար­տա­վա­րու­թյու­նը, սպաս­վող զար­գա­ցում­նե­րը։ Մինչ զրույ­ցը Սեյ­րան Գրի­գո­րյա­նը հար­ցադ­րում ա­րեց՝ ե՞րբ է սկս­վել այս պա­տե­րազ­մը, և ինքն էլ պա­տաս­խա­նեց իր հար­ցին։

-Այս պա­տե­րազ­մը սկս­վեց այն ժա­մա­նակ, երբ բոլշևիկ­նե­րը հա­նուն կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան` կո­մու­նիս­տա­կան կրո­նի, թուր­քե­րին նվի­րե­ցին Լեռ­նա­յին և Դաշ­տա­յին Ղա­րա­բա­ղը, Նա­խիջևա­նը, նաև կազ­մա­լու­ծե­ցին մեր բա­նա­կը, որ չդի­մադ­րի ի­րենց սի­րե­լի Թուր­քիա­յին։ Այդ­պես էլ նվի­րե­ցին ներ­կա­յիս Թուր­քիա­յի տա­րած­քում գե­րա­վար­ված մեր հայ­րե­նի­քի մի զգա­լի մա­սը։
-Այ­սօր էլ պա­տե­րազ­մը նաև Թուր­քիա­յի հետ է։
-Ան­վե­րա­պա­հո­րեն, հենց Թուր­քիան է, որ ու­նի մեծ նկր­տում­ներ «Մեծ Թու­րան» ստեղ­ծե­լու. դա է պան­թուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, և մենք՝ հա­յերս ու Հա­յաս­տա­նը, կանգ­նած ենք այդ ճա­նա­պար­հին։ Կա­րե­լի է ա­սել՝ մեծ քրիս­տո­նեու­թյան ճա­կատն ենք պա­հում այս տա­րա­ծաշր­ջա­նում։ Ե­թե Հա­յաս­տա­նը դուրս ե­կավ խա­ղից, ի­րենք կգ­նան նաև Ռու­սաս­տա­նի դեմ։ Դա քաջ գի­տակ­ցում են նաև Ռու­սաս­տա­նում: Կար­ծում եմ՝ նո­րու­թյուն չեմ ա­սում, այդ մա­սին բա­վա­կա­նին վեր­լու­ծու­թյուն­ներ են ար­վել, ներ­կա­յումս էլ ար­վում են :
-Մինչև հի­մա Թուր­քիան ա­ռե­րես չե­զո­քու­թյուն էր պա­հում, ի՞նչն է այս նոր, բա­ցա­հայտ առ­ճա­կատ­ման պատ­ճա­ռը։
-Խա­ղում էին չե­զո­քու­թյուն, նրանք եր­բեք չե­զոք չեն ե­ղել ու չեն լի­նի: Այլևս չեն կա­րող թաքց­նել։ Բո­լո­րը գի­տեն, որ Թուր­քիան ու­ղիղ ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյուն է ցույց տա­լիս Ադր­բե­ջա­նին և՛ զի­նու­ժով, և՛ զեն­քով, ան­գամ կազ­մա­կեր­պում է մար­տե­րը։ Ադր­բե­ջա­նը չէ, որ մեր դեմ կռ­վում է, թուրք-ադր­բե­ջա­նա­կան բա­նակն է կռ­վում, պետք է չմո­ռա­նանք դա։
-Ին­չո՞վ է տար­բեր­վում այս պա­տե­րազ­մը նախ­կին առ­ճա­կա­տում­նե­րից։
-Ոչ մի բա­նով, ուղ­ղա­կի ա­վե­լի լայ­նա­ծա­վալ է՝ և ռազ­մա­կան ներ­կա­յու­թյամբ, և՛ ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի օգ­տա­գործ­մամբ, և՛ ռազ­մա­վա­րու­թյամբ, և՛ մար­տա­վա­րու­թյամբ։ Նրանք ցան­կա­նում են մեր հայ­րե­նի­քը մեզ­նից խլել, մենք էլ ա­սում ենք՝ ոչ, սա մեր հայ­րե­նիքն է, մեր ամ­բողջ հա­յու­թյան հայ­րե­նի­քի մի կտո­րը։ Պետք է բարձր գնա­հա­տել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ղե­կա­վա­րող մարդ­կանց։ Ա­մեն բան ար­վում է գրա­գետ, կամ­քի լա­վա­գույն դրսևո­րում­նե­րով, և ե­թե մի քայլ հետ են գնում` վաղն ա­ռաջ գա­լու հաշ­վար­կով։
-Հա­ճախ է խոս­վում այն մա­սին, որ 90-ա­կան­նե­րին կա­րող էինք ա­ռաջ գնալ։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ՝ նույն­պես։ Ին­չո՞ւ չգ­նա­ցինք։
-Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան պա­հան­ջով, որ դր­վել է Հա­յաս­տա­նի ա­ռաջ, ընդ­հուպ ագ­րե­սոր էին ու­զում ճա­նա­չել մեզ։ Այս ա­մե­նը փաս­տաթղ­թա­վոր­ված է, հար­կա­վոր էր մանևրել։ Նրանք ա­սում էին՝ լավ ձեր ժո­ղովր­դի կամքն էր, ա­զա­տագ­րում էիք, է՞լ ուր եք ա­ռաջ գնում, չէ՞ որ այդ տա­րածք­նե­րում հա­յեր չեն ապ­րում։ Դա էր հիմ­նա­կան պատ­ճա­ռը, որ հայ­կա­կան ու­ժերն ա­ռաջ չգ­նա­ցին. պետք է սա լավ հաս­կա­նալ: է­մո­ցիա­նե­րով չենք կա­րող ղե­կա­վար­վել, դա մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մի փոքր հատ­վածն էր միայն։ Մենք միան­գա­մից ագ­րե­սո­րի կար­գա­վի­ճա­կում էինք հայ­տն­վե­լու, այն դեպ­քում, երբ փոքր Հա­յաս­տա­նը դեռ ինքն ի­րեն պետք է պաշտ­պա­ներ, որ­պես պե­տու­թյուն վե­րա­կան­գն­վեր և կա­յա­նար։ Դեռ ան­հա­րա­ժեշտ էր ու­նե­նալ կա­նո­նա­վոր բա­նակ, կարևոր հար­ցեր կա­յին նո­րաս­տեղծ մեր պե­տու­թյան առջև: Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կար­ծի­քը դեռ շատ էր կարծ­րա­ցած, և ա­մեն ինչ չէ, որ ող­ջամ­տու­թյան և ար­դա­րու­թյան սահ­ման­նե­րում էր։ Ի­հար­կե, հի­մա էլ շատ բան չի փոխ­վել: Մեծ են տար­բեր պե­տու­թյուն­նե­րի շա­հե­րի սպա­սարկ­ման խն­դիր­նե­րը:
-Խա­ղա­ղու­թյան տա­րի­նե­րին ի՞նչ պետք է ար­վեր, որ չի ար­վել, ան­տես­վել է։ Պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան բա­ցե­րը՝ ըստ Ձեզ։
-Այ­սօր կա­րե­լի է ո­րո­շա­կի հար­ցեր ա­ռաջ քա­շել: Բայց դա էլ բնա­կան է, ե­ղել են թե­րու­թյուն­ներ, բաց­թո­ղում­ներ, սա­կայն ներ­կա­յումս այդ մա­սին խո­սե­լը այն­քան էլ ճիշտ չէ: Շա­րու­նակ, այդ թվում մա­մու­լով, ա­ռաջ եմ քա­շել ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան խն­դիր­նե­րը։ Գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել՝ «Մեկ ազգ, մեկ պե­տու­թյուն», «Մեկ ազգ, մեկ բա­նակ» «Մեկ ազգ, մեկ տն­տե­սու­թյուն»։ Ի՞նչ է դա նշա­նա­կում. դա նշա­նա­կում է, որ ե­թե նույ­նիսկ Հա­յաս­տա­նից դուրս են բնակ­վում, նույ­նիսկ Հա­յաս­տա­նում չեն ծն­վել, միևնույն է, Հա­յաս­տանն ա­մեն հա­յի պե­տու­թյունն է։ Այ­սինքն, 10-12 մի­լիոն հա­յու­թյու­նից թե­կուզ 8 մի­լիո­նը պետք է հաս­կա­նա, որ սա իր պե­տու­թյունն է, ո­րին պար­տա­վոր է ա­մեն ին­չով սա­տա­րել։ «Մեկ ազգ, մեկ բա­նակ» սկզ­բուն­քը նշա­նա­կում է, որ ար­տերկ­րում յու­րա­քան­չյու­րը պետք է ի­մա­նա Հա­յոց բա­նա­կին ծա­ռա­յե­լու իր ի­րա­վուն­քի ու պար­տա­կա­նու­թյան մա­սին։ Ե­թե կա ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, դա պետք է դառ­նա պար­տա­դիր ա­մեն հա­յի հա­մար, դառ­նա նրա ո­գին, կամ­քը։ Ե­թե դու քեզ այս պե­տու­թյան քա­ղա­քա­ցին ես հա­մա­րում, նաև ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ պետք է ու­նե­նաս, ոչ թե հե­ռու եր­կր­նե­րից «հրա­հանգ­ներ» տաս, երբ ինքդ ո­չինչ չես ա­նում քո պե­տու­թյան հա­մար, բա­ցի սուտ բա­րո­յա­կա­նու­թյուն քա­րո­զե­լուց։ Մեզ ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն է անհ­րա­ժեշտ: Ճիշտ է, ա­ռան­ձին հար­ցե­րում հն­չում են ինչ-որ գա­ղա­փար­ներ, բայց դրանք կո­չեր են, ո­չինչ ա­վե­լին։ Ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հար­ցը պե­տու­թյան հարցն է և ոչ` ա­ռան­ձին ան­հատ­նե­րի:
-Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում ծա­ռա­յու­թյու­նից խու­սա­փած մեր հայ­րե­նա­կից­նե­րին գու­մա­րի դի­մաց նե­րում շնոր­հե­լու ո­րոշ­մա­նը։
-Ա­ռա­ջին­նե­րից մեկն եմ, որ ցան­կա­ցել եմ դա, ո­րով­հետև չեմ ու­զում, որ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցին, հա­յը օ­տար­վի իր երկ­րից, իր պե­տու­թյու­նից։ Ե­թե չի ծա­ռա­յում, ո­չինչ չի ա­նում ու ոչ մի այլ ճա­նա­պարհ չկա, նրան զր­կե՞նք այս պե­տու­թյա­նը օգ­տա­կար լի­նե­լու հնա­րա­վո­րու­թու­նից։ Խն­դի­րը կա, պետք է փոր­ձենք ինչ-որ մի­ջան­կյալ լու­ծում գտ­նել։ Մար­դիկ հնա­րա­վո­րու­թյուն պետք է ու­նե­նան գո­նե այդ­պես քա­վե­լու ի­րենց մեղ­քը, ոչ միայն գու­մար տա­լով, այլև ի­րենց նե­րու­ժը հայ­րե­նի­քում ներդ­նե­լով։ Ե­թե դնենք կշեռ­քի նժար­նե­րին, կար­ծում եմ, դա ա­ռա­վել օգ­տա­կար տար­բե­րակ է։
-Մյուս­նե­րի մար­տա­կան ո­գին չի՞ թու­լա­նա, չե՞ն ա­սի՝ հարևա­նիս տղան չի ծա­ռա­յում։ Պա­տե­րազ­մող փոքր եր­կի­րը չպե՞տք է ու­նե­նա իր պա­տե­րազ­մա­կան օ­րենք­նե­րը։
-Ոչ, այդ­պես ա­սող­նե­րը ա­ռիթ են փնտ­րում, որ խու­սա­փեն ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լուց։ Հի­մա տես­նում եք՝ ինչ­քան մարդ է կա­մո­վին գնում ճա­կատ։ «Ա­րա­բո» ջա­կա­տը նույն­պես, հրա­մա­նա­տար Ման­վել Ե­ղիա­զա­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ պատ­րաստ­վում է մեկ­նե­լու ճա­կատ, սպա­սում է հա­մա­պա­տաս­խան հրա­մա­նի: Ինչ վե­րա­բե­րում է պա­տե­րազ­մին, ես մեր ջո­կա­տի տղա­նե­րին էլ եմ ա­սել, նաև «Հա­վերժ ստե­րի եր­կիր» գր­քում եմ գրել, որ չի կա­րե­լի ո­սո­խին խնա­յել։ Բա­րո­յա­կան չէ ո­սո­խին խնա­յե­լը, երբ ին­քը չի խնա­յե­լու ո՛չ քեզ, ո՛չ քո ըն­տա­նի­քը, ո՛չ քո ժո­ղովր­դին միայն նրա հա­մար, որ դուք ապ­րում եք։ ՈՒ­րեմն պետք է լի­նել ա­վե­լի ճիշտ, գրա­գետ և ան­պայ­ման թշ­նա­մու հետ վար­վել այն­պես, ինչ­պես թե­լադ­րում են պայ­ման­ներն ու ի­րա­վի­ճա­կը։
-Ադր­բե­ջան­ցի­նե­րը ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծե­լու ոչ մի տար­բե­րակ բաց չեն թող­նում, բայց այս­տեղ էլ կար­ծես ա­պար­դյուն են նրանց ջան­քե­րը։
-Ո­սո­խը ցան­կա­ցած ա­պա­տե­ղա­կատ­վու­թյուն տա­րա­ծում է և պետք է տա­րա­ծի, դա բնա­կան է։ Տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մը միշտ էլ ե­ղել է ու կլի­նի։ Մեր բո­լոր լրատ­վա­մի­ջոց­նե­րը գրա­գետ են ի­րենց պա­հում՝ հա­մեստ, ճիշտ «լռե­լով»։ Այս ըն­թաց­քում ոչ մի կա­նոն չխախտ­վեց, ո­րով­հետև եր­բեմն մեկ բա­ռը, մեկ նա­խա­դա­սու­թյու­նը կա­րող է ոչ ճիշտ գնա­հատ­վել, խու­ճապ ա­ռա­ջաց­նել, գոր­ծել հօ­գուտ թշ­նա­մու։ Նույ­նիսկ ռազ­մա­ճա­կա­տի եզ­րին գտն­վող բնակ­չու­թյան շր­ջա­նում խու­ճապ չկա։
-Սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րի բնա­կիչ­նե­րի ամ­րու­թյու­նը փորձ­ված է ար­դեն, մայ­րա­քա­ղա­քը պատ­րա՞ստ է ան­կան­խա­տե­սե­լի զար­գա­ցում­նե­րին։
-Պետք է պատ­րաստ լի­նել պա­տե­րազ­մա­կան ցան­կա­ցած զար­գաց­ման, մեզ­նից ա­մեն մեկն ին­քը պետք է ո­րո­շի՝ հայ­րե­նիք ու­նի՞, թե՞ չու­նի։ Ա­սեմ, որ մենք հզոր ե­րի­տա­սար­դու­թյուն ու­նենք, նույն ե­րի­տա­սար­դու­թյու­նը ռազ­մա­ճա­կատ է մեկ­նում մեծ ոգևո­րու­թյամբ և հպար­տու­թյամբ՝ ՊՆ-ի ղե­կա­վա­րու­թյամբ։ Չի կա­րե­լի հենց այն­պես գնալ-կու­տակ­վել։ Սա բարձր կազ­մա­կերպ­վա­ծու­թյան ար­դյունք է, ո­րը նաև մեր հաղ­թա­նա­կի գրա­վա­կան­նե­րից է։
-Ի՞նչ զար­գա­ցում­ներ են սպաս­վում, դի­վա­նա­գի­տա­կան հար­թու­թյու­նու՞մ, թե՞ պա­տե­րազ­մում է շա­րու­նակ­վե­լու մեր պայ­քա­րը։
-Դժ­վար է կան­խա­տե­սել զար­գա­ցում­նե­րը, երբ կան ա­զե­րի­ներ, նրանց կող­քին՝ մեծ պե­տու­թյան մեծ նկր­տում­նե­րը։ Ռու­սաս­տա­նը փոր­ձում է սաս­տել Թուր­քիա­յին, ԱՄՆ-ը կոչ է ա­նում աշ­խա­տել Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ՝ վե­րա­դառ­նա­լով բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ։ Մենք միանձ­նյա չենք ո­րո­շում ա­մեն ինչ, այլ կող­մե­րը նույն­պես, այլ ու­ժեր ևս։ Ի­հար­կե, մեզ հետ չեն կա­րող խո­սել ու­ժի դիր­քե­րից, և դա ա­ռա­ջին հեր­թին մեր բա­նա­կի շնոր­հիվ է, մեր հե­րոս տղա­նե­րի, մեր հե­րոս մայ­րե­րի, մեր հե­րոս քույ­րե­րի։ Պետք հաշ­վի առ­նել թե՛ դի­վա­նա­գի­տա­կան պայ­քա­րը, թե՛ պա­տե­րազ­մը, և պատ­րաստ լի­նել ցան­կա­ցած զար­գաց­ման։ Մեկ բան հաս­տատ է` այլևս թույլ չենք տա, որ մեր հայ­րեն­քի հաշ­վին մեզ խա­ղա­ղու­թյուն խոս­տա­նան կամ խա­ղա­ղու­թյուն նվի­րեն: Ե­թե մե­կը ցան­կա­նում է այդ­պես վար­վել, թող իր հա­րե­նի­քի մի մա­սը նվի­րի մեր ո­սո­խին: Սա մեր սուրբ հայ­րե­նիքն է, և ոչ մի թիզ մեր հայ­րե­նի­քից չենք զի­ջե­լու։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 8898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ